Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սասկիա Էսկենը հանդես է եկել կանցլեր Օլաֆ Շոլցից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հետագա հեռախոսազանգերի օգտին: Դրա մասին գրել է n-tv-ն։
«Դուք ստիպված կլինեք անընդհատ այս խոսակցությունները վարել՝ հասկանալու համար, թե ինչ կարելի է անել սպանությունն ու մահը վերջապես դադարեցնելու համար», - հայտարարել է նա՝ նկատի ունենալով ուկրաինական պատերազմը։ Ընդմսին ներկա պահին նա Պուտինի և Շոլցի անձնական հանդիպումը արդյունավետ չի համարում։
«Քանի դեռ հարաբերություններն այսպիսին են, հեռախոսազանգերն անօգուտ են»,- հավելել է Էսկենը:
Նոյեմբերին Շոլցը, ավելի քան երկու տարվա ընթացքում առաջին անգամ, հեռախոսով խոսեց Պուտինի հետ՝ արժանանալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, ինչպես նաև ՆԱՏՕ-ի արևելյան Եվրոպայի գործընկերների քննադատությանը: Էսքենը, սակայն, գովել է Շոլցին հեռախոսազրույցի համար, նշելով, որ այն հստակեցրել է Պուտինի դիրքորոշումը:




























