Ներկայացվել է 2024-2025 թվականներին Շանհայի համագործակցության կազմակերպությունում Չինաստանի նախագահության տարբերանշանը։ Տարբերանշանը միավորում է ՇՀԿ զինանշանը և չինական տարրեր։ Նախագահության կարգախոսն է «Շանհայի ոգու խթանում. ՇՀԿ-ն գործողության մեջ»: Այն գրված է երեք լեզվով, այդ թվում՝ ռուսերեն։ Եզրի երկայնքով ավանդական չինական զարդանախշ է Կույլուն վիշապի տեսքով, որն օգտագործվել է նախացին դարաշրջանում բրոնզե իրերը զարդարելու համար: Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը, մեկնաբանելով տարբերանշանի ներկայացումը, խոսել է այս տարի ՇՀԿ-ում երկրի նախագահության շրջանակներում նախատեսված միջոցառումների մասին, հայտնում է CGTN-ը։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգի ներկայացմամբ, Չինաստանը կանցկացնի ավելի քան 40 պրոֆիլային հանդիպում, այդ թվում՝ ընկերական, միասնական և արդյունավետ ՇՀԿ գագաթնաժողով։ Նախատեսվում են նաև լայնածավալ միջոցառումներ, ինչպիսիք են ՇՀԿ-ի քաղաքական կուսակցությունների ֆորումը, Աղքատության հաղթահարման և կայուն զարգացման ֆորումը, Բարեկամության քաղաքացիական ֆորումը, Բարեկամ քաղաքների ֆորումը, Միջազգային ներդրումների և առևտրի տոնավաճառը, ՇՀԿ ազգային կինոփառատոնը և այլ միջոցառումներ: