Ինդոնեզիայի Աչեհ նահանգում մի քանի տասնյակ երիտասարդներ` տղաներ եւ աղջիկներ, ձերբակալվել են միայն այն պատճառով, որ պանկեր են: Տեղական իշխանությունների կարծիքով` նրանք խախտում են հասարակական կարգը, ինչի համար նրանց պետք է վերադաստիարակել:

Ինչպես փոխանցում է BBC-ին, ձերբակալվածներին տեղափոխել են ուղղիչ դպրոց, որտեղ նրանց արտառոց սանրվածքներից ոչինչ չի մնացել: Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է  64 մարդ:

«Նրանք  ուսուցման կուրս են անցնում, եւ արդյունքում նրանց բարոյահոգեբանական վիճակը կհամապատասխանի այն միջավայրին, որտեղ բնակավում են: Մենք նրանց կվերադաստիարակենք, որպեսզի չխայտառակեն իրենց ծնողներին»,-ասել է տեղական ոստիկանության ներկյացուցիչներից մեկը:

Միաժամանակ` միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարել են, թե երիտասարդներին «վերդաստիարակման կուրսի» ենթարկելը նվաստացուցիչ է եւ խախտում է  մարդու իրավունքները, հաղորդում է NEWSru.com-ը: