Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայումս հիվանդ է թոքաբորբով և այդ պատճառով որոշել է չեղարկել որոշ միջոցառումներ, որոնք նա նախատեսել էր այս ամսվա համար, հայտնում է Reuters-ը։
«Նա չեղարկել է որոշ միջոցառումներ հունվարի առաջին երկու շաբաթվա ընթացքում, այդ թվում՝ նախատեսված ելույթը Լիսաբոնում և ուղևորությունը Գդանսկ», - հայտնել է Եվրահանձնաժողովի խոսնակ Ստեֆան դե Կեերսմեքերը:





























