Երբ բանակային ստորաբաժանումն աշխատում էր Մաարաբուն-Բաալբեկ շրջանում փակել լիբանանասիրիական սահմանի ապօրինի անցումը, սիրիացիները փորձել են բացել անցումը բուլդոզերով: Այս մասին հայտնում է լիբանանյան բանակի մամուլի ծառայությունը։

«Դրանից հետո զինվորները նախազգուշական կրակոցներ են արձակել օդ, և սիրիացիները սկսել են կրակել լիբանանյան բանակի զինծառայողների վրա և վիրավորել մեկ զինվորի։ Այնուհետև երկու կողմերի միջև բախում է տեղի ունեցել։

Բանակային ստորաբաժանումները խիստ միջոցներ են ձեռնարկել, միջադեպի առնչությամբ   անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվում»,- ասված է հաղորդման մեջ։

Ավելի ուշ լիբանանյան բանակը հայտնել է, որ լիբանանա-սիրիական սահմանին վերսկսվել են բախումները բանակի և սիրիացի զինյալների միջև այն բանից հետո, երբ վերջիններս կրակել են զորամասի վրա, ինչի հետևանքով 4 զինվոր միջին ծանրության վիրավորում է ստացել։