Հաագայի քրեական դատարանը կասկածում է, որ Մուամար Քադաֆիի սպանությունը ռազմական հանցագործություն է եղել: ՄՔԴ-ի դատախազ Լուիս Մորենո Օկամպոն նշել է, որ դրա վերաբերյալ «լուրջ կասկածներ» կան:
Լիբիայի Անցումային ազգային խորհրդի ղեկավարին նամակ է ուղարկվել, որում ՄՔԴ-ն հետաքրքրվում է ռազմական հանցագործությունների հետաքննման ծրագրերի մասին: ԱԱԽ-ն պետք է պատասխանի մինչեւ հունվարի 10-ը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մուամար Քադաֆիի սպանությունը հստակեցում պահանջող հարցերից մեկն է, քանի որ մենք լուրջ հիմքեր ունենք կարծելու, որ դա ռազմական հանցագործություն է», - ասել է դատախազը:
Նա նաեւ հայտնել է, որ ՄՔԴ-ն սերտորեն համագործակցումմ է Լիբիայի կառավարության հետ ոչ միայն Մուամար Քադաֆիի գործով, այլեւ` նրա որդի Սեյֆ ալ-Իսլամի եւ Լիբիայի հետախուզության նախկին պետ Աբդուլա աս-Սենուսիի:




























