2025թ. հունվարի 1-ից Վրաստանում ավելացել է նախարարությունների թիվը. 12-ի փոխարեն դրանք այժմ 13-ն են։ Սպորտի նախարարությունը, որը մինչ այժմ մտնում էր մշակույթի նախարարության կազմի մեջ, դարձել է ինքնուրույն, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

Կառավարության կառուցվածքի մասին օրենքի փոփոխությունների համաձայն՝ նոր ձեւավորված գերատեսչությունները շուտով օպտիմալացում կիրականացնեն՝ հենվելով իրենց գործառույթների վերլուծության վրա։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վերակառուցման մասին ազդարարել է դեռ մինչեւ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները։ Բաժանումից հետո մշակույթի նախարարությունը կշարունակի գլխավորել Թինաթին Ռուխաձեն, որը մինչ այդ ղեկավարում էր Թբիլիսիի երիտասարդության ազգային պալատը։ Սպորտի նախարարությունը կգլխավորի Շալվա Գոգոլաձեն, որը մինչեւ վերակազմավորումը ղեկավարում էր մշակույթի ուղղությունը մշակույթի նախարարությունում։

2025թ. բյուջեն նախատեսում է երկու նախարարությունների ֆինանսավորումը ավելի քան 596,1 մլն լարի (211,7 մլն դոլար) գումարով։