ԱՄՆ Զինված ուժերը ռազմակայան են կառուցում հյուսիսային սիրիական Քոբանի քաղաքում (Այն-էլ-Արաբ), Թուրքիայի հետ սահմանին, որպեսզի օգնեն «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) իրենց դաշնակից քրդերին, գրել է Middle East Monitor-ը։

Տեղի աղբյուրները լուսանկարներ եւ տեսագրություններ են հրապարակել, որոնցում, ինչպես հավաստիացվում է, երեւում են շարասյուները, որոնք բետոնե ամրացումներ են տեղափոխում Քոբանի, իսկ չորեքշաբթի քաղաք է եկել ԱՄՆ բանակի մեծ զորախումբ։

Վերջին շաբաթներին Թուրքիան նախազգուշացրել էր, որ լրացուցիչ ուժեր կմտցնի քաղաք, որտեղ ամրացել է քրդական խմբավորումը, ինչպես դա արվել է այլ շրջաններում։

Քուրդ աշխարհազորայինները Սիրիայում ակտիվորեն պայքարում են «Ազատ սիրիական բանակի» ստորաբաժանումների դեմ, որոնց աջակցում է Թուրքիան։ Անցած շաբաթ քուրդ զինյալները «Ազատ սիրիական բանակից» հետ էին վերցրել մի քանի գյուղեր։