Թերթը գրում է, որ իր  տեղեկությունների համաձայն` «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր, ԲՀԿ-ական Անահիտ Հարությունյանը երեկ բավական տհաճ խոսակցություն է ունեցել ԲՀԿ-ականների հետ` թերթին տված հարցազրույցում հայտնած մտքի համար:

«Հիշեցնենք, որ Հարությունյանը, պատասխանելով հարցին՝ եթե առաջանա կա՛մ…կա՛մ-ի հարց, այսինքն` Գագիկ Ծառուկյանի հետ միասին Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալու խնդիր, ապա որ տարբերակը կընտրի, ասել էր, որ եթե իր քաղաքական ուժը դեմ գնա Սերժ Սարգսյանին, ապա ինքն այդ կուսակցությունում չի մնա: