Դեկտեմբերի 15-ին`ժամը 11.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի ալրաղացում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.15-ին, մարվել`16.33-ին:
Այրվել է 12-14 տ արտադրական թափոն (ցորենի թեփ):




























