6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում։ Երկրի ազգային օդերեւութաբանական վարչության տվկյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տորի հեռավոր կղզիներում (Խաղաղ օվկիանոս), օջախը գտնվել է 420 կիլոմետր խորությունում։
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։





























