Չինաստանում մեկնարկած ձյուդոյի կանանց Գրան պրի մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին 48 կգ քաշային Գայանե Հարությունյանն ու 57 կգ քաշային Ժաննա Ստանկեւիչը:
Նրանք պարտվել են հենց առաջին գոտեմարտերում: Հարությունյանի մրցակիցը հարավկորեացի Բո Կյոն Ջոնգն էր, Ստանկեւիչինը` իսպանացի Կոնսեպսիոն Բելորինը:



























