Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն այսօր, դեկտեմբերի 16-ին ամանորյա նվերներով այցելեց Մարտունիի 3-րդ միջնակարգ դպրոց: Հայաստանի ազգային հավաքականի առաջատարին Մարտունիում ընդունեցին առանձնահատուկ ջերմությամբ, երգ ու պարով:
Հենրիխ Մխիթարյանը 3-րդ միջնակարգ դպրոցին նվիրեց մարզագույք եւ գնդակներ: Դպրոցական մարզադահլիճում Մխիթարյանը ֆուտբոլ խաղաց երեխաների հետ եւ դպրոցական թիմի ֆուտբոլիստներին նվիրեց ինքնագրով գնդակներ, Մարտունիից հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը:
Մխիթարյանն այցելել է նաեւ «Ալաշկերտ» ֆուտբոլային դպրոց: Նա Մարտունու բոլոր ֆուտբոլային խմբակներին գնդակներ է նվիրել:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Մխիթարյանն այցելել էր Գավառի մանկատուն եւ նվիրել համակարգիչներ, մոնիտորներ ու պայուսակներ:




























