Թուրքիայում 36-ամյա Հալիթ Քոչը խեղդելով սպանել է իր 77-ամյա հիվանդ մորը եւ ինքնակամ ներկայացել ոստիկանություն՝ պնդոլվ, թե հիվանդ  մորը տանջանքներից փրկելու համար է կատարել սպանությունը։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Հալիթ Քոչը պատմել է, թե ինքը գնացել է հիվանդանոց՝ պահանջելով, որ բժիշկները գան եւ բուժեն իր մորը, սակայն բժիշկները հրաժարվել են՝ ասելով, որ հետազոտության համար պետք է հիվանդին բերել հիվանդանոց։ Հաջորդ օրը Հալիթը կնոջը ճանապարհել է աշխատանքի, երեխային՝ դպրոց։ Այնուհետ նա ալկոհոլ է օգտագործել եւ մտնելով մոր սենյակ՝ խեղդել նրան։

Հալիթի կինը եւս հաստատել է, որ ամուսինը շատ ծանր է տարել, որ բժիշկները չեն օգնել ամուսնու մորը, ով իրեն մեկ օր առաջ ասել էր, թե ուզում է մոր տանջանքներին վերջ տալու համար նրան սպանի։