Մոտ տասը բողոքի ակցիաներ են նախատեսված Թբիլիսիում այսօրվա համար, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։ https://www.newsgeorgia.ge/shestvie-jeko-transporta-i-marsh-podrug-moej-zheny-raspisanie-protestnyh-akcij-v-tbilisi/
Ժամը 10-ին քաղաքացիները կհավաքվեն Թբիլիսիի քաղաքային դատարանի առջեւ։ Այնտեղ այսօր կվերանայեն 8 ձերբակալվածների խափանման միջոցը բողոքի ակցիաներում անկարգությունների գործով։
Ժամը 12-ին տեղի կունենա բողոքի հեծանվավազք։ Էկոտրանսպորտի երթը կմեկնարկի հեծանվի հուշարձանից Հանրապետության հրապարակում։
«Երթ ոստիկանական ռեժիմի դեմ»-ը կհավաքվի ժամը 14.00-ին մետրոյի «Ախմեթելի թատրոն» կայարանի մոտ։ Մասնակիցները կգնան դեպի ոստիկանական բաժանմունք, որպեսզի բողոքարկեն ցուցարարների անօրինական ձերբակալությունները։
Թբիլիսիի Նախոլովկա շրջանի բնակիչները ցույցի դուրս կգան ժամը 17.30-ին։ Հավաքը կկայանա մետրոյի «Նաձալադեւի» կայարանի մոտ Դադիանիի պողոտայում։
Ժամը 19-ին նշանակված են «Բարեկամների երթը» եւ «Սոցիալական անարդարության դեմ երթը»։ Առաջինները կգնան դեպի բողոքի գլխավոր վայր՝ Վրաստանի խորհրդարան ֆիլհարմոնիայից, երկրորդները՝ Հանրապետության հրապարակից։
Բողոքի հերթական ակցիան՝ նույնպես ժամը 19:00-ին, տեղի կունենա Վրաստանի հանրային հեռարձակողի գրասենյակի մոտ։ Ցուցարարները պարբերաբար հավաքվում են Կոստավայի՝ հեռարձակողից պահանջելով օբյեկտիվ լուսաբանել երկրում տեղի ունեցող իրադարձությունները եւ ընդդիմանալ կառավարական քարոզչությանը։
Bazar Orbeliani-ում (Վեկուա 3) ակցիան շարունակվում է ի պաշտպանություն ձեռներեցների, որոնք հրաժարվել են համագործակցել մայրաքաղաքի քաղաքապետարանի հետ եւ հրապարակայնորեն դատապարտել են իշխանությունների գործողությունները։ Նրանք բոյկոտել են Սուրբծննդյան շուկաները։ Վերջերս համալիրը նրանց անվճար տարածք է տրամադրել իրենց արտադրանքը վաճառելու համար, ամեն օր 19:00-22:00-ը։
Ժամը 21:00-ին՝ «Կնոջս ընկերուհինների» երթ։ Վրացական հեռուստատեսության պատմության մեջ ամենահայտնի սերիալներից մեկի երկրպագուները, դերասաններն ու ստեղծողները կհավաքվեն Հանրապետության հրապարակում եւ երթով կմոտենան խորհրդարանին։




























