Ուրբաթ օրը Իտալիայի եպիսկոպոսների համաժողովի հրապարակած նոր ուղեցույցները մոտեցնում են բացահայտ միասեռականների ձեռնադրումը կաթոլիկ քահանաների, հայտնում է Euronews-ը։

Համաժողովի նոր ուղեցույցներում քահանաների պատրաստման վերաբերյալ խորհուրդներ չկան այն մասին, որ բացահայտ միասեռականներին չպետք է արգելել քահանա դառնալ, սակայն դրանցում ակնհայտ ակնարկ կա դրա մասին:

«Երբ խոսքը վերաբերում է համասեռամոլական հակումներին, տեղին է նաև տարբերակումը չհանգեցնել միայն այս ասպեկտին, այլ, ինչպես յուրաքանչյուր թեկնածուի դեպքում, հասկանալ դրա նշանակությունը երիտասարդի անհատականության գլոբալ շրջանակում», - ասվում է «Ուղղորդող սկզբունքներ և չափորոշիչներ սեմինարիաների համար» վերնագրով զեկույցում:

Ընդ որում, բոլոր կանանց՝ անկախ նրանց սեռական կողմնորոշումից, արգելվում է դառնալ կաթոլիկ քահանա։

2023 թվականի հունվարին Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Associated Press-ին ասել էր, որ «միասեռական լինելը հանցագործություն չէ»: Նաև 2023 թվականին Ֆրանցիսկոսը հավանություն էր տվել միասեռ զույգերի համար «օրհնությանը», բայց պնդել, որ ամուսնությունը կարող է լինել միայն տղամարդու և կնոջ միջև: Սակայն, չնայած Ֆրանցիսկոսը Հռոմի պապերից ամենաշատն է աջակցել ԼԳԲՏ համայնքի իրավունքներին, սակայն նա նաև նվաստացուցիչ արտահայտություններ է օգտագործել միասեռականների նկատմամբ:

Մայիսին նա հայտարարել էր, որ նրանց չպետք է թույլ տալ քահանա դառնալ, քանի որ որոշ սեմինարիաներում իշխում է «frociaggine»-ն: Այս բառը իտալերենից թարգմանաբար նշանակում է «արվամոլություն»: