2024 թվականին Հայաստանից Ռուսաստան է ներկրվել շուրջ 130 հազար տոննա բանջարեղեն և միրգ։ Այս մասին հայտնում է Ռոսսելխոզնադզորը։

Մասնավորապես՝ 50,2 հազար տոննա կորիզավոր մրգեր, 21 հազար տոննա լոլիկ, 17,5 հազար տոննա հատիկավոր մրգեր, 14,8 հազար տոննա պղպեղ և դդում, 10,6 հազար տոննա խաղող, 3,9 հազար տոննա խուրմա և թուզ, 3 տոննա հատապտուղ և այլ մրգեր, 2,7 հազար տոննա վարունգ, 2,7 հազար տոննա չրեր, 202 տոննա կաղամբ, 167 տոննա սոխ և սխտոր, 161 տոննա բանջարեղենի չիր, 75 տոննա աղցան բանջարեղեն։