Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելից պահանջել է դադարեցնել «ագրեսիան» Սիրիայի դեմ՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները։
«Սիրիայի տարածքը գրոհող ուժերը, հատկապես Իսրայելը, պետք է անհապաղ դադարեցնեն իրենց ագրեսիվ գործողությունները։ Հակառակ դեպքում բոլորի համար բացասական հետևանքներ կլինեն»,- ասել է նա։
Էրդողանը նշել է, որ «չկա ավելի բնական բան, քան Թուրքիայի միջամտությունը հարևան Սիրիայում իրավիճակին միանգամայն արդարացված և օրինական պատճառներով՝ հատկապես մարդասիրական նկատառումներով»։




























