Մենք աջակցում ենք, որ որոշակի երկրների՝ մեր դաշնակիցների կոնտինգենտը այսօր եւ ապագայում կարող է դառնալ անվտանգության երաշխիքների մաս։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է UNIAN-ը։

«Մենք կքննարկենք այդ հարցը Մեծ Բրիտանիայի ղեկավարի հետ, մենք այդ հարցը բարձրացրել ենք մեր բալթյան գործընկերների հետ… Բայց, իհարկե, անհրաժեշտ է ունենալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ամբողջական քարտեզ, որի մի մասը կարող է ներառել ռազմական կոնտինգենտը», - ասաց նա:

Զելենսկին հավելել է, որ Եվրոպան կարող է 2-3 անգամ ավելացնել զենքի արտադրությունը, սակայն դա դեռ չի անում, թեև նման աճը կարող է ուժեղացնել ոչ միայն Ուկրաինան։