Ռուսական «Սպարտա» նավի անձնակազմը, որը Անտարկտիդայի ափերի մոտ աղետի է ենթարկվում, իր ուժերով նավամբարում անցք է բացել եւ դուրս թափել ջուրը: Ավելի վաղ տարհանված նավաստիներից մի մասը նավակներից վերադարձել են նավ: Նավի վրա բավականաչափ վառելիքի պաշար, ջուր եւ սնունդ կա:

Հիշեցնենք, որ «Սպարտա» նավը դեկտեմբերի 15-ի ուշ երեկոյան շրջափակվել է սառույցներով եւ վնասվել. անցք է բացվել նավամբարի մասում: Նավը 13 աստիճանով թեքվել է: 32 հոգանոց անձնակազմից 15-ը ռուսներ են, մեկը` ուկրաինացի դիտորդ եւ 16 ինդոնեզացիներ:

Հիմա նավաստիները սպասում են նորզելանդական օդանավի, որն առաջիկա երկու ժամում պետք է նրանց փրկարար փչովի լաստեն նետի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Սպարտայում» շարունակում էմոտենալ նորզելանդական նավը, սպասվում է, որ այն վթարված ռուսական նավին կհասնի մեկ օրվա ընթացքում: Այսօր` դեկտեմբերի 17-ի երեկոյան «Սպարտային» կմոտենա նաեւ կորեական սառցահատը, որն այժմ կանգնած է Նոր Զելանդիայում, որպեսզի դուրս բերի ռուսական նավը սառցե գերությունից: