Հոլիվուդի ամենխորհրդավոր դերասանուհիներից մեկի` Մերիլին Մոնրոյի այն լուսանկարը, որտեղ երկու տարեկան Մերիլինը ավազի վրա խաղում է հասակակիցների հետ, չորս անգամ ավելի բարձր գնով է վաճառվել, քան 1962թ-ին արված նրա մերկ լուսանկարները: Դերասանուհու չորս մերկ լուսանկարները հազար դոլարով վաճառվել են Լոս Անջելեսի Profiles in History աճուրդում:
Հիմնական լոտը դարձել է Մերիլինի ամուսնական մատանին, որը վաճառվել է 516,5 հազ. դոլարով: Նույն մատանին, ի դեպ, 1999-ին Christie`s աճուրդում վաճառվել էր 772,5 հազարով: 35 ադամանդով պլատինե մատանին Մերլինին էր նվիրել նրա նախկին ամուսինը` այդ տարիներին ԱՄՆ-ում հայտնի բեյսբոլիստ Ջո Դի Մաջիոն:
Մոնրոն մահացել էր 1962թ. օգոստոսի 5 –ին` 36 տարեկանում: Մահվան պատճառը քնաբերի մեծ դոզան էր: Նրա մահվան հանգամանքները մինչ այժմ բացահայտված չեն. ենթադրություն կա, թե դա եղել է քաղաքական սպանություն` կապված Քենեդիների ընտանիքի հետ, չի բացառվում նաեւ ինքնասպանության վարկածը:
Մետ 50 հազ. դոլարով է վաճառվել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի ծննդյան օրվա հանդիսավոր արարողությանը մասնակցելու Մոնրոյի անձնական հրավիրատոմսը: Միայն 100 հազ. դոլար էլ հավաքվել է Մոնրոյի աքսեսուրների վաճառքից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























