Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների արտադրողներին ավելի հարմար կլինի ապրանքներ մատակարարել արտաքին շուկա։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Խոսքը ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագման որոշման ներդաշնակեցված համակարգի մասին համաձայնագրի վավերացման մասին է։ Համապատասխան օրինագիծը քննարկվել է հունվարի 16-ին կառավարության նիստում։
«Դրա ուժի մեջ մտնելը կօգնի մեր երկրների արտադրողների համար պարզեցնել մուտքն արտաքին շուկաներ։ Վարչական ընթացակարգերը հնարավոր կլինի անցնել շատ ավելի արագ՝ թե՛ պարտադիր պահանջները թեթևացնելով, թե՛ թվային հարթակների օգտագործման պրակտիկան ընդլայնելով, որոնք հնարավորություն են տալիս գրեթե ամբողջությամբ հրաժարվել թղթի վրա փաստաթղթերի տրամադրումից», - ասաց Միշուստինը։
Իշխանություններն ակնկալում են, որ մոտ ապագայում կսկսեն գործել ԵԱՏՄ-ից արտահանողների միասնական մեխանիզմները։
ԵԱՏՄ արտահանողների համար մուտքն արտաքին շուկաներ կհեշտացվի. Միշուստին

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























