Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հրամայել է հետաքննել երկրի ֆլագմանի գովազդը, որը քննադատության է ենթարկվել որպես 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումների հիշեցում՝ հաղորդում է NBC News-ը։

Pakistan International Airlines-ի գովազդում, որը հայտարարում է Իսլամաբադից Փարիզ թռիչքների վերսկսման մասին և հունվարի 10-ին հրապարակվել է X սոցիալական ցանցի պաշտոնական էջում, պատկերված էինքնաթիռ, որը թռչում է դեպի Էյֆելյան աշտարակ՝ «Փարիզ, մենք այսօր վայրէջք ենք կատարում» կարգախոսով։

Հրապարակումից ի վեր գրառումը հավաքել է ավելի քան 21 միլիոն դիտում X-ում: Գովազդը բացասական արձագանք է առաջացրել սոցցանցերում մեկնաբանողների կողմից, որոնք ասել են, թե այն հիշեցնում է սեպտեմբերի 11-ի հարձակումները, որոնց հետևանքով զոհվել է մոտ 3000 մարդ, երբ երկու առևանգված մարդատար ինքնաթիռները մխրճվեցին Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի մեջ, երրորդ առևանգված ինքնաթիռը բախվեց Պենտագոնին, և չորրորդ ինքնաթիռը վթարի  ենթարկվեց Փենսիլվանիայ նահանգի Շենքսվիլ քաղաքի մերձակայքում, այն բանից հետո, երբ ուղևորները կռվել էին առևանգողների հետ և թույլ չէին տվել նրանց հասնել Վաշինգտոն:

Ավիաընկերությունը հրապարակավ չի մեկնաբանել հայտարարությունը։

Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարն այս շաբաթ օրենսդիրներին ասել է, որ վարչապետ Շեհբազ Շարիֆը հրամայել է հետաքննություն անցկացնել այս խնդրով՝ գովազդն անվանելով «հիմարություն»՝ հաղորդում է պակիստանյան Geo News-ը: