Նիդեռլանդները Ուկրաինային կտրամադրի 27 միլիոն եվրո օգնություն։ Այս մասին հինգշաբթի օրը Կիև կատարած աշխատանքային այցի ժամանակ հայտարարել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը։
20 միլիոն եվրո կօգտագործվի Ուկրաինայի էներգետիկ ցանցի ամրապնդման համար, որը լրջորեն տուժել է Ռուսաստանի կողմից թիրախավորված հարձակումներից, գրում է European Pravda-ն։ Միջոցները կուղղվեն էներգետիկ օբյեկտների վերանորոգմանը և պահպանությանը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ապակենտրոնացված արտադրությանը։
Նիդեռլանդները Կիևին կտրամադրի ևս 7 միլիոն եվրո՝ որպես Ուկրաինային ՆԱՏՕ-ի Համապարփակ օգնության փաթեթի մի մաս, որը ներառում է վառելիք, դեղամիջոցներ և ձմեռային սարքավորումներ։





























