Ուրբաթ առավոտյան նավթի գները չափավոր աճում են՝ վերականգնվելով նախորդ օրվա անկումից։

Brent ապրանքանիշի մարտյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,47 դոլարով (0,58%)՝ հասնելով 81,76 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Հինգշաբթի օրը Brent-ն էժանացել է 0,74 դոլարով (0,9%)՝ հասնելով 81,29 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայում էլեկտրոնային առևտրի արդյունքում թանկացել են 0,65 դոլարով (0,83%)՝ հասնելով 79,33 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ օրը պայմանագիրը նվազել է 1,36 դոլարով (1,7%)՝ հասնելով 78,68 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։