ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ բանակցությունների ժամանակ, խոսելով Ռուսաստանից Իրան գազատարի նախագծերի զարգացման և Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի մասին, հայտարարել է, որ նման խոշոր նախագծերի վրա աշխատելիս միշտ դժվարություններ կան և առաջանում են որոշ հարցեր, որոնք պահանջում են համաձայնեցումներ:

«Դժվարություններ միշտ լինում են թե՛ մի նախագծի, թե՛ երկրորդ նախագծի, թե՛ մյուսների հետ կապված: Միշտ կան որոշ հարցեր, որոնք պահանջում են համաձայնեցումներ անել և դիտարկել իրավիճակը, որը ծավալվում է տնտեսության այս կամ այն՝ լոգիստիկայի կամ էներգետիկայի ոլորտում», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:

«Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ը Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայ նավահանգիստ (Հնդկաստան) մուլտիմոդալ երթուղի է՝ 7,2 հազար կիլոմետր երկարությամբ։ ՄՏՄ-ի երեք երթուղի կա՝ տրանսկասպյան (օգտագործելով երկաթուղիներ և նավահանգիստներ), ինչպես նաև արևմտյան և արևելյան (ցամաքային): 2023 թվականի մայիսին Ռուսաստանը և Իրանը փաստաթղթեր են ստորագրել՝ ավարտելու արևմտյան Հյուսիս-Հարավ երկաթուղու վերջին անհրաժեշտ՝ Իրանում գտնվող Ռեշտ-Աստարա հատվածը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1,6 մլրդ դոլար։