Դոնալդ Թրամփը երկուշաբթի երեկոյան որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ առաջին անգամ ժամանել է Սպիտակ տուն և անմիջապես գնացել Օվալաձև աշխատասենյակ, որտեղ ստորագրել է ավելի վաղ հայտարարած գործադիր հրամաններից շատերը։

Առաջիններից մեկը 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի հարյուրավոր մասնակիցներին ներում շնորհելու հրամանն էր, երբ Թրամփի կողմնակիցները փորձեցին կանխել Ջո Բայդենի նախագահի պաշտոնում հաստատումը և անկարգություններ բարձրացրին Վաշինգտոնում։

«Հուսով եմ՝ այսօր ազատ կարձակվեն, սպասում են։ Մոտ 1500 մարդ»,- ասել է Թրամփը։

Ավելի ուշմ ամերիկյան լրատվամիջոցների լրագրողները պարզաբանեցին, որ Թրամփը սխալ է արտահայտվել, երբ նա նշել է այս թիվը, իրականում ներում է ստացել մոտ 1600 մարդ։

Թրամփը նաև մեղմացրել է ծայրահեղ աջ «Oath Keepers and Proud Boys» խմբերի 14 անդամների պատիժը, որոնք դատապարտվել են ապստամբություն հրահրելու և հարձակումը պլանավորելու համար:

Proud Boys-ի առաջնորդ Էնրիկե Տարիոյի փաստաբանը, ով կրում է ամենաերկար 22 տարվա պատիժը, CBS News-ին ասել է, որ սպասվում է, որ իր պաշտպանյալը շուտով ազատ կարձակվի:

Հրամանագիրը նաև պահանջում է, որ ԱՄՆ գլխավոր դատախազը մերժի մոտ 300 գործ, որոնք դեռևս գտնվում են դատարանում: