ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման առաջին օրը հրաժարվել է իրեն դիկտատոր անվանել։ Համապատասխան հայտարարությունը նա արել է երկուշաբթի Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ հրամանագրերը ստորագրելիս։

Հարցին, թե արդյոք նա իրեն բռնապետ է համարել նախագահ լինելու առաջին օրը, Թրամփը բացասական է պատասխանել։ «Ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել, որ ինձ այդպես անվանեն»,- ընդգծել է նա։