ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել՝ դաշնային մակարդակով մահապատիժը վերականգնելու մասին և բոլոր նահանգներին հրամայել է մահացու ներարկման դեղամիջոցների բավարար պաշար ապահովել։
«Միացյալ Նահանգների քաղաքականությունն է, որ մահապատիժը թույլատրող օրենքները հարգվեն և ամբողջությամբ կիրառվեն, ինչպես նաև հակազդեն այն քաղաքական գործիչներին և դատավորներին, ովքեր խախտում են օրենքը՝ խոչընդոտելով մահապատիժներն և կանխելով դրանք», - ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված փաստաթղթում։
Դրանում նշվում է, որ ԱՄՆ գլխավոր դատախազը, օրենքին համապատասխան, պետք է մահապատիժ պահանջի առանձնապես ծանր հանցագործությունների համար, ներառյալ իրավապահ մարմինների աշխատակցի սպանությունը, ինչպես նաև անօրինական ներգաղթյալների կողմից կատարված ծանր հանցագործությունների համար:
Թրամփը նաև կարգադրել է գլխավոր դատախազին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ապահովելու համար, որ բոլոր նահանգներն ունենան դեղամիջոցի բավարար պաշար՝ մահացու ներարկումներ իրականացնելու համար։





























