ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը Վաշինգտոնում կայացած հանդիպմանը քննարկել են երկու երկրների համագործակցությունը AUKUS-ի (Ավստրալիա-Մեծ Բրիտանիա-ԱՄՆ ռազմական գործընկերություն) շրջանակում։

«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հանդիպել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգի հետ»,- նշվել է պետդեպարտամենտի մամուլի ծառայության երեքշաբթի հրապարակած փաստաթղթում:

«Նրանք քննարկել են AUKUS-ի եւ երկկողմ պաշտպանական նախաձեռնությունների միջոցով անվտանգության ոլորտում համագործակցությունը շարունակելու ջանքերը, ինչպես նաեւ կարեւոր օգտակար հանածոների եւ համաշխարհային մատակարարման շղթայի անվտանգության հարցում մեր գործընկերության ամրապնդումը»,- նշվել է հայտարարությունում:

Երեքշաբթի Վաշինգտոնում կայացել է Ավստրալիայի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ անվտանգության քառակողմ երկխոսության (QUAD) շրջանակում։