Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը մեկօրյա այցով կմեկնի Լիբանան՝ աջակցելու երկրի նոր ղեկավարությանը։

Ինչպես տեղեկացրել է Al Nahar թերթը, նա բանակցություններ կվարի հանրապետության նախագահ, գեներալ Ջոզեֆ Աունի եւ վարչապետ Նավաֆ Սալամի հետ, որին հանձնարարված է նոր կառավարություն ձեւավորել։

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը վերջին 15 տարում առաջին անգամ կայցելի Բեյրութ, ինչը, ինչպես գրել է պարբերականը, վկայում է Էր Ռիադի ցանկության մասին՝ վերականգնել դիրքերը Լիբանանում Իրանի ազդեցության թուլացումից եւ Դամասկոսում նոր ռեժիմի իշխանության գալուց հետո։