ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է մոտ 10 հազար զինվորական ուղարկել Մեքսիկայի սահման։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է The Washington Post-ը՝ վկայակոչելով մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայության փաստաթղթերը։
«Նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է մոտ 10 հազար զինվոր ուղարկել հարավային սահման»,- հայտնել է պարբերականը։ Ինչպես գրել է թերթը, նախատեսվում է սահմանին ռազմական ներկայությունը զարգացնել մի քանի փուլով։ Առաջին փուլում խոսքը մոտ հազար զինվորականի մասին է։
ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռոբերտ Սալեսեսը չորեքշաբթի հայտնել է, որ բանակը լրացուցիչ 1 500 զինվորական, ուղղաթիռներ եւ ռազմական հետախուզության ստորաբաժանումներ կտեղակայի Մեքսիկայի հետ արեւմտյան սահմանին՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար։


























