ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ կարող է համաձայնության գալ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ ավելի արդար առեւտրի շուրջ։ Այդ մասին նա հայտարարել է իր երդմնակալությունից հետո Fox News-ին տված իր առաջին հարցազրույցում։

«Ես կարող եմ դա անել, քանի որ մենք ունենք այն, ինչ նրանց պետք է»,- ասել է նա՝ պատասխանելով այդ մասին հարցին:

Թրամփը պնդում էր, որ 2024 թվականին ԱՄՆ-ը Չինաստանին վճարել է մոտ 1 տրիլիոն դոլար՝ Չինաստանի առևտրային քաղաքականության պատճառով։ «Այժմ ես մաքսատուրքեր եմ սահմանում Չինաստանի վրա»,- ասել է ամերիկացի առաջնորդը։

Նա նաև նշել է, որ իր վերջին հեռախոսազրույցը Սի Ցզինպինի հետ լավ է անցել։ «Դա լավ, ընկերական զրույց էր»,- ասել է Թրամփը։