Արագածոտնի մարզում, դեկտեմբերի 18-ին`ժամը 08.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում  բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 055 ՈU 09 համարանիշի (վարորդ` Սամվել Գասպարյան) եւ «ՎԱԶ-2107» մակնիշի 30 ՏՏ 231 համարանիշի (վարորդ` Արկադի Նազարյան)  ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, 41-ամյա Արսեն Ազատյանը թեթեւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի հիվանդանոց:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: