ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 24-ին զրուցել է Չինաստանի արտաքին գործերի գծով կենտրոնական հանձնաժողովի տնօրեն եւ արտաքին գործերի նախարար Վան Իի հետ, նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թեմի Բրյուսի հաղորդագրությունում։ https://www.state.gov/secretary-rubios-call-with-chinas-director-of-the-ccp-central-foreign-affairs-commission-and-foreign-minister-wang-yi/

«Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է, որ Թրամփի վարչակազմը կաջակցի ԱՄՆ եւ Չինաստանի այն հարաբերություններին, որոնք առաջ են մղում ԱՄՆ շահերը եւ ամերկիկացի ժողովրդին դնում են առաջին տեղում։ Պետքարտուղարը նաեւ ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է տարածաշրջանում իր դաշնակիցներին եւ լրջորեն մտահոգված է Չինաստանի հարկադիր գործողություններով Թայվանի եւ Հարավչինական ծովի նկատմամբ։ Նախարարը նաեւ չինացի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ, տարածաշրջանային եւ գլոբալ նշանակության այլ հարցեր»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։