Իսպանական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լեո Մեսսին չի կասկածում, որ պատրաստ է մինչ այժմ ձեռք բերած իր բոլոր պարգեւները փոխել ազգային հավաքականի կազմում աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանանալու հետ։

«Ոչ մի բան չի համեմատվի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հետ։ Կան մարդիկ, ովքեր պնդում են, որ ես չեմ զգում Արգենտինայի հավաքականի մարզաշապիկը եւ գույները, բայց դա չի համապատասխանում իրականությանը։ Ճիշտ է, Մունդիալի ուղեգիրը դժվարությամբ ձեռք բերվեց, բայց ամեն ինչ այժմ կփոխվի։ Մենք կպայքարենք աշխարհի չեմպիոն դառնալու համար, ես վստահ եմ»,- հայտարարել է Մեսսին։

Խոսելով հաղթանակի մասին՝ Մեսսին նշել է, թե Արգենտինայի հավաքականում բավարար թվով որակավորված խաղացողներ կան, ովքեր պատրաստ են լուծել ամենադժվարին խնդիրները։ Եվ ասում է, որ «բոլոր պարգեւները կփոխեր աշխարհի չեմպիոնի տիտղոսի հետ եւ պատրաստ է հրաժարվել այդ բոլորից նման ձեռքբերման համար»: