Իսրայելի բանտային ծառայությունը շաբաթ հաստատել է, որ ազատ է արձակել 200 պաղեստինցի բանտարկյալների՝ Գազայում հրադադարի մասին համաձայնագրի շրջանակում, որի համաձայն՝ ՀԱՄԱՍ-ն ավելի վաղ ազատել էր չորս իսրայելցի պատանդների, տեղեկացրել է AFP-ը։

«Բանտերում անհրաժեշտ միջոցառումներն ավարտելուց եւ քաղաքական իշխանությունների հավանությունից հետո բոլոր ահաբեկիչներն ազատ են արձակվել Օֆեր եւ Կցիոտ բանտերից»,- նշվել է հայտարարությունում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել պաղեստինյան գերությունից իսրայելցի չորս կին զինվորների ազատ արձակման մասին։