Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն այցելել է Կիև, որտեղ բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։

Սանդուն նշել է, որ ժամանել է՝ աջակցություն հայտնելու Ուկրաինային և նրա ժողովրդին։

«Այսօր Կիևում եմ՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների։ Ես աջակցություն եմ ուղարկում Ուկրաինային և նրա ժողովրդին։ Նրանց քաջությունն ապահովում է մեր խաղաղությունը», - ասաց Սանդուն:

Հանդիպման ընթացքում երկու ղեկավարները քննարկել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ անվտանգությունը, էներգետիկան, ենթակառուցվածքները, առևտուրը և եվրաինտեգրման գործընթացում փոխադարձ աջակցությունը։

Մայա Սանդուն ընդգծել է, որ Մոլդովան մնում է Ուկրաինայի հուսալի հարևանը՝ ընդգծելով դժվար ժամանակներում երկու երկրների միջև սերտ համագործակցության կարևորությունը, հայտնում է ուկրաինական Pryamiy լրատվամիջոցը։