ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր առաջին միջազգային այցը Սաուդյան Արաբիա է լինելու, հայտնում է Reuters-ը։
Շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում Թրամփը ասել է, որ առաջին երկիրը, որն այցելելու է, «կարող է լինել Սաուդյան Արաբիան», թեև ԱՄՆ նախագահներն ավանդաբար այցելում են Մեծ Բրիտանիա:
Թրամփը պատմել է, որ վերջին անգամ Սաուդյան Արաբիա էր այցելել, երբ արաբական թագավորությունը համաձայնել էր միլիարդավոր դոլարների ամերիկյան ապրանքներ գնել:
«Եթե այս առաջարկը ճիշտ լիներ, ես նորից կանեի դա»,- ասել է նա։





























