ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կոլումբիայի դեմ պատժամիջոցներ եւ առեւտրային մաքսատուրքեր սահմանելու որոշումը կարող է էլ ավելի բարձրացնել սուրճի արդեն իսկ ռեկորդային գները։ Ինչպես նշել է Axios պորտալը, հարավամերիկյան այս երկիրն ԱՄՆ սուրճի երկրորդ մատակարարն է:

«Թրամփի կողմից Կոլումբիայի նկատմամբ 25 տոկոս պատասխան մաքսատուրքեր մտցնելը կարող է միայն սրել սուրճի գների ներկա աճը՝ ստիպելով ամերիկացիներին ավելի շատ վճարել առավոտյան [սուրճի] մեկ բաժակի համար»,- գրել է պորտալը: «Կոլումբիայից ստացվող հատիկները կազմում են ԱՄՆ ներմուծվող սուրճի 20 տոկոսը: Մյուս ավելի խոշոր մատակարարը՝ Բրազիլիան, տուժել է անբերրիությունից՝ կլիմայական աղետներից հետո,- նշել է Axios-ը:

Ինչպես նշվել է հրպարակաման մեջ, նույնիսկ մինչեւ վերջին պատժամիջոցների ներդրումը սուրճի հատիկների ֆյուչերսները վերջին վեց ամսվա ընթացքում թանկացել են 45 տոկոսով։ ԱՄՆ-ում սուրճի սպառողական գների ինդեքսը հասել է մի քանի տասնամյակների առավելագույնին:

Անցած շաբաթ Bloomberg-ը հայտնել էր, որ սուրճի մեծածախ գները վերջերս գերազանցել են 1970-ականների վերջին սահմանված բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշը: Հրապարակման մեջ նշվել է, որ մանրածախ գների հետագա աճը մի քանի օրվա կամ շաբաթվա խնդիր է։