Ազատ արձակված պատանդներ Յարդեն Բիբասը եւ Օֆեր Կալդերոնը հատել են Իսրայելի սահմանը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման 484-օրյա գերության մեջ գտնվելուց հետո, հայտնել է Times of Israel-ը՝ հղում կատարելով իսրայելական բանակին (ՑԱԽԱԼ):
Նրանք Գազայի հատվածից դուրս են բերվել իսրայելական հատուկ ջոկատայինների կողմից՝ Կարմիր խաչի կողմից հանձնվելուց հետո։
ՑԱԽԱԼ-ը նրանց տարել է սահմանին մոտ գտնվող կետ՝ ֆիզիկական եւ հոգեկան նախնական հետազոտությունների եւ ընտանիքի անդամների հետ հանդիպելու համար:
Այս ամիս Կատարի եւ ԱՄՆ միջնորդությամբ ձեռք է բերվել Գազայի հատվածում հրադադարի համաձայնություն։ Համաձայնագրի շրջանակում կողմերը պարտավորվել են պատանդներ եւ գերիներ փոխանակել։





























