ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովում, որը տեղի կունենա հունիսին Հաագայում, բուռն բանավեճ է սպասվում պաշտպանական ծախսերի համար ՀՆԱ-ի 3,5%-ի քվոտային հասնելու շուրջ, գրում է գերմանական Welt պարբերականը։

Ըստ Դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, ապագայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական ծախսերը զգալիորեն գերազանցելու են ՀՆԱ-ի 2%-ը, և այդ հարցի շուրջ որոշումը կայացվելու է առաջիկա ամիսներին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ դաշինքի գործընկերները պետք է համախմբվեն և ավելի մեծ համերաշխություն ցուցաբերեն։

«Բայց բեռը պետք է արդարացիորեն բաշխվի Եվրոպայի, Կանադայի և Միացյալ Նահանգների միջև», - ասել է նա: