Պետքարտուղար Մարկո Ռուբիոն Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյին բանակցությունների ժամանակ ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Չինաստանի ազդեցությունը սպառնում է Պանամայի ջրանցքին՝ անհապաղ փոփոխությունների կոչ անելով, հակառակ դեպքում ԱՄՆ-ը միջոցներ կձեռնարկի: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, փոխանցում է Ամերիկայի ձայնը։

Պանամայի կառավարությունը կտրականապես հերքում է, որ Չինաստանն է ղեկավարում ջրանցքի աշխատանքը և պնդում է, որ ինքն է շահագործում ջրանցքը՝ բոլոր նավերի նկատմամբ արդար վերաբերմունքով, հայտնում է Reuters-ը։

Չնայած ջրանցքն ինքնին գտնվում է Պանամայի իրավասության ներքո, դրա երկու կողմերում գտնվող երկու նավահանգիստները շահագործվում են Հոնկոնգում գրանցված CK Hutchinson-ի կողմից, մինչդեռ մոտակա մյուս նավահանգիստները շահագործում են մասնավոր ընկերությունները, որոնք գրանցված են Միացյալ Նահանգներում, Սինգապուրում և Թայվանում: