ԵՄ բոլոր անդամ երկրները Բրյուսելում, ոչ պաշտոնական գագաթաժողովում նշել են Դանիայի տարածքային ամբողջականության պահպանման կարեւորությունը։ Այս մասին հայտնել է Եվրոպայի խորհրդի ղեկավար Անտոնիո Կոշտան հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։
«Դանիայի տարածքային ամբողջականության պահպանումը կարեւոր է բոլոր անդամ երկրների համար»,- ասել է նա՝ մեկնաբանելով ԵՄ վերաբերմունքը Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը։
Թրամփը բազմիցս հայտնել է, որ Գրենլանդիան պետք է միանա ԱՄՆ-ին։ Նա սպառնացել է բարձր առեւտրային մաքսատուրքեր սահմանել Դանիայի համար, եթե նա չհրաժարվի կղզուց։ Թրամփն անգամ իր առաջին նախագահական ժամկետի ժամանակ էր առաջարկել գնել Գրենլանդիան։ Ինչպես այն ժամանակ, Դանիայի եւ Գրենլանդիայի իշխանությունները մերժել են այս գաղափարը։
Գրենլանդիան Դանիայի մի մասն է ինքնավար տարածքի իրավունքով։ 1951թ. Վաշինգտոնը եւ Կոպենհագենը ստորագրել են Գրենլանդիայի պաշտպանության պայմանագիրը՝ ի լրումն ՆԱՏՕ դաշինքի պարտավորությունների: Դրա համապատասխան՝ ԱՄՆ-ը պարտավորվել է պաշտպանել կղզին ագրեսիայից։ Այստեղ է գտնվում ամերիկյան Փիտուֆիկ տիեզերակայանը, որը կատարում է հրթիռային հարձակման մասին նախազգուշացման համակարգի եւ արկտիկական գոտու վերահսկման խնդիրներ։





























