ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտահոգություն չունի, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) լուծարումը կհանգեցնի միջազգային ազդեցության ոլորտում Չինաստանի ջանքերի ավելացմանը։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News հեռուստաալիքի հարցազրույցում։
Հաղորդավարի հարցին, թե արդյոք գործակալության փակումը կարող է հանգեցնել այն բանին, որ Չինաստանը կփորձի «լրացնել վակուումը»՝ ուժեղացնելով ջանքերը արտաքին օգնության ծրագրերը ֆինանսավորելու համար, Ռուբիոն բացասաբար է արձագանքել: «Նրանք դրանով չեն զբաղվում»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարը կարծիք է հայտնել, որ եթե Չինաստանը նման ջանքեր գործադրի, ապա «պետք է մրցակցի» ԱՄՆ-ի հետ։ Նրա խոսքով՝ USAID-ը փաստացի վերածվել է «համաշխարհային բարեգործական կազմակերպության»: «Նրանք վերցնում են հարկատուների գումարները եւ ծախսում որպես համաշխարհային բարեգործական կազմակերպություն՝ անկախ նրանից, թե բխում է դա [ԱՄՆ] ազգային շահերից»,- ընդգծել է Ռուբիոն:
Նրա խոսքով՝ -ը հաճախ «խափանում է [ԱՄՆ դաշնային կառավարության] ջանքերը այս կամ այն երկրում»: «Նրանք աջակցում են ծրագրերին, որոնք զայրացնում են այն երկրների կառավարություններին, որոնց հետ մենք փորձում ենք աշխատել հարցերի ավելի լայն շրջանակի շուրջ: Նրանք պարզապես չեն կարծում, որ աշխատում են ԱՄՆ-ի համար»,- եզրափակել է պետքարտուղարը։





























