Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը հուզական հյուծման պատճառով հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է DPA գործակալությունը՝ հղում կատարելով Շրյոդերին ուղեկցող բժշկի հայտարարությանը, որը հայտնվել է DPA տրամադրության տակ։
«Պարոն Շրյոդերը տառապում է հուզական ծանր հյուծման համախտանիշով՝ խոր հյուծվածության բնորոշ նշաններով եւ էներգիայի ընդգծված անբավարարությամբ»։ Բացի այդ, կան «կենտրոնացման եւ հիշողության հետ կապված դժվարություններ, ինչպես նաեւ քնի խանգարումներ»,- նշել է բժիշկը։ Նա նաեւ մատնանշել է «էմոցիոնալ կայունության անկման» մասին: Քաղաքական գործչի վիճակն, ըստ նրա, այնքան ծանր է, որ բժշկի խորհրդով նա գնացել է կլինիկական բուժման։
Շրյոդերի փաստաբան Հանս-Պետեր Հուբերը հաստատել է այս տեղեկատվությունը։ Ընտանիքի անունից նա կոչ է արել հանրությանը հարգել Շրյոդերի մասնավոր կյանքի իրավունքը։





























