Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեւիդ Լեմիի այցի ընթացքում նախատեսվում է քննարկել Ուկրաինայի անվտանգության ամրապնդմանն ուղղված հետագա համագործակցությունն ու համատեղ նախագծերը։ Ինչպես հայտնել է «Суспільне»-ն, այս մասին տեղեկացրել է Միացյալ Թագավորությունում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին։
Ակնկալվում է, որ Լեմին կհայտարարի լրացուցիչ 55 մլն ֆունտ սթեռլինգ ֆինանսական աջակցության մասին՝ օգնելու համար Կիեւին «առավելագույն ուժեղ դիրք գրավել», նշել է Reuters-ը:
Նախարարի այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Կիեւը փորձում է սերտ հարաբերություններ հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի հետ, որը հայտնել է, որ ցանկանում է արագ վերջ տալ Ռուսաստանի հետ գրեթե երեք տարի տեւող պատերազմին:





























