Հնդկաստանում ցրտից 39 մարդ է մահացել: Երկրի գերագույն դատարանը որոշել է անտուն մարդկանց գիշերները տաք կացարաններով ապահովել, սակայն դա չի կանխել մահերը: Միայն վերջին օրում ցածր ջերմաստիճանի զոհ են դարձել Փենջաբ եւ Հարյան նահանգների 11 բնակիչներ: Այս նահանգներում ջերմաստիճանը հասել է 3,9 աստիճան տաքության, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Արեւելյան Բիհար նահանգում ձմեռային ցրտերի պատճառով չեղյալ է հայտարարվել դպրոցական պարապմունքները:
Ցուրտ եղանակներ են սպասվում նաեւ Ջամմու եւ Քաշմիր նահանգներում, որտեղ բարձրլեռնային Կարգիլ նահանգում արձանագրվել է 12 աստիճան ցուրտ:



























