Փորձագետներն ահազանգում են. մինչև 2500 թվականը մեր մոլորակը բնակության համար ոչ պիտանի կդառնա, քանի որ ներկայում ակտիվ գյուղատնտեսական շրջանները դուրս կմնան արտադրական և տեխնոլոգիական գործունեությունից։
Այդ հարցը բարձրացվել է Global Change Biology հանդեսում հրապարակված հետազոտության մեջ: Գիտնականները պարզաբանում են, որ արդեն հիմա բերրի հողերի մեծ մասում սկսում են «ջերմային սթրես» ապրել, մի բան, որ նախկինում հիմնականում անապատներում էր նկատվում:
Բայց նաև լավատեսական սպասելիքներ կան. բացասական սցենարը կիրականանա միայն այն դեպքում, եթե մարդիկ ձեռքերը ծալած նստեն գլոբալ տաքացման աճող սպառնալիքի առաջ:
Ներկայում, որպես կանոն, անապատները, ինչպես նաև Հնդկական թերակղզում և ԱՄՆ հարավ-արևելյան շրջանները տարվա որոշակի ժամանակահատվածներում ունենում են ուժեղ ջերմային սթրեսի շրջաններ, պատմում են գիտնականները:
Բայց եթե մարդիկ չմիջամտեն, իրավիճակը կվատթարանա, և չափազանց տաք ջերմաստիճանն ավելի մեծ ազդեցություն կունենա բարեխառն կլիմայով տարածքների վրա, ինչպիսին է Միջերկրական ծովը: Առաջին փոփոխությունները մարդկությունն իր մաշկի վրա կզգա արդեն 2100 թվականին:





























