Փետրվարի 15-ին  Սքայ Մոթորս ընկերության ավտոսրահում (Երևան, Լենինգրադյան 35) տեղի կունենա JMC ապրանքանիշի ավտոմեքենաների շնորհանդեսը։ 

Չինական առաջատար ընկերություններից JMC ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ Սքայ Մոթորսի ավտոսրահում այդուհետ  ներկայացված կլինեն փիքափներ, բեռնատար մեքենաներ և միկրոավտոբուսներ:

Grand Avenue՝ հզոր և դիմացկուն փիքափ, որը հասանելի է ինչպես 4×2, այնպես էլ 4×4 շարժակազմով: Այն առաջարկվում է երկու տարբերակով՝ JX4D23 Puma 2.3T դիզելային շարժիչով (130 կՎտ, 450 Ն·մ) և JX4G23 GTDi 2.3T բենզինային շարժիչով (190 կՎտ, 450 Ն·մ):

Ավտոմեքենան համալրված է MAGNA 6-աստիճան մեխանիկական և ZF 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփերով` ապահովելով գերազանց կառավարում և կատարողականություն: Կրկնակի ամրացված շրջանակը թույլ է տալիս մինչև 3 տոննա քարշակման հնարավորություն, իսկ 1008 ժամ աղի մշուշի փորձարկումը երաշխավորում է բարձր դիմադրողականություն և երկարակեցություն:

gal03.jpeg (1020 KB)

Vigus փիքափը, ևս հասանելի է 4×2 և 4×4 շարժակազմերով և շարժիչի երկու տարբերակներով՝ JMC 4D25 2.5T դիզելային և JMC 4G18 GTDi 1.8T բենզինային՝ ապահովելով հզորություն և հուսալիություն:

Ավտոմեքենան կարող եք ձեռք բերել  ինչպես մեկտեղանոց, այնպես էլ երկտեղանոց խցիկով, իսկ վառելիքի ծախսը կազմում է ընդամենը 7.3 լ/100 կմ: 1.2 տոննա բեռնատարողունակությունը թույլ է տալիս տեղափոխել ծանր բեռներ՝ պահպանելով կայունությունն ու կատարողականությունը:

KV-1-1.jpg (101 KB)

All New Conquer & Carrying Plus՝ հզոր և դիմացկուն բեռնատար, որը նախատեսված է ծանրաբեռնված աշխատանքի համար: Այն հասանելի է միջին և լայն խցիկներով՝ 2850 մմ (3Տ), 3360 մմ (5Տ), 3815 մմ (7Տ) տարբերակներով:

Ավտոմեքենան համալրված է JMC 493 2.8T և JMC 4D30 3.0T դիզելային շարժիչներով, որոնք ապահովում են 115 կՎտ հզորություն և 440 Ն·մ պտտող մոմենտ: MAGNA 6-աստիճան փոխանցումատուփը, ինչպես նաև բարձր ամրության թափքի կառուցվածքը, ապահովում են բարձր դիմադրողականություն և հուսալիություն:

T822 (14) (1).jpg (3.95 MB)

All New Touring՝ բազմաֆունկցիոնալ և հզոր միկրոավտոբուս, որը նախատեսված է ինչպես ուղևորափոխադրումների, այնպես էլ բեռնափոխադրումների համար՝3-ից 16 նստատեղ տեղադրելու հնարավորությամբ:

Ավտոմեքենան համալրված է Puma 2.0T UPG դիզելային շարժիչով՝ 105 կՎտ հզորությամբ և 350 Ն·մ պտտող մոմենտով, որն աշխատում է MAGNA 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփի հետ՝ ապահովելով բարձր արդյունավետություն:

Բեռնատարողունակությունը հասնում է 11.2 խորանարդ մետրի, իսկ հզոր հետևի առանցքը թույլ է տալիս դիմակայել մինչև 3 տոննա ծանրաբեռնվածության:

外观 (9).JPG (2.44 MB)

Շուտով Սքայ Մոթորսը կներկայացնի նաև JMC  էլեկտրոմոբիլների շարքը ներառյալ էլեկրոփիքապներ, բեռնատարներ, միկրոավտոբուսներ։

Ինչպես նաև շուտով կներկայացվի JMEV ապրանքանիշի մարդատար էլեկտրոմոբիլները։